կիրակի, ապրիլ 27
27 / 4 / 2025
Տավուշի մարզում հետեւեցի բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին. Փաշինյան (տեսանյութ)

Տավուշի մարզում հետեւեցի բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին. Փաշինյան (տեսանյութ)

Երկրորդ տարին անընդմեջ անցկացվեցին բանակային խաղերը: Այս մասին իր ֆեյսբւքյան էջում գրրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

՛՛Տավուշի մարզում հետեւեցի բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին:

Բանակային խաղերին, որոնք մեկնարկել են հունիսի 30-ից, մասնակցել են ՀՀ պաշտպանության, Ներքին գործերի, Արդարադատության նախարարությունների, Ազգային անվտանգության ծառայության, Պետական եկամուտների, Քննչական, Հակակոռուպցիոն կոմիտեների, Դատախազության և Պետական պահպանության ծառայության հավաքական թիմերը, որոնցում ներգրավված են նաև կին ծառայողներ:

Ընդհանուր առմամբ, խաղերին մասնակցել է 18 թիմ՛՛,-նշել է նա՝ հրապարակելով տեսանյութ:

  • Կիսվել: