Լինում են դեպքեր, երբ զինծառայողները, սպաները փորձում են կոռուպցիոն ռիսկերի գնալ, սակայն մեր պարտքն է դրանք արմատախիլ անել.Ասրյան
Զինվորական ծառայությունից ազատվելու համար կա օրենսդրություն։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով գումարով բանակից ազատվելուն, ասաց ԳՇ պետ Էդուարդ Ասրյանը։
Նա նշեց, որ կառավարության նիստին նախագծի քննարկման ժամանակ Պաշտպանության նախարարը ներկայացրել է տեսակետ և դա ամբողջ գերատեսչության ղեկավարության տեսակետն է, այդ թվում նաև՝ ԳՇ-ի.«Այդ մասով առաջիկայում հանձնաժողովում կլինի քննարկում և մեր տեսակետը կներքայացնենք։ Մենք շահագրգռված ենք, որ բանակը համալրվի առողջ , կրթված զինծառայողներով, քաղաքացիներով։ Իսկ ԳՇ-ի պարտքն է շարունակել նրանց ուսուցանելը, կրթելը»։
Ինչ վերաբերում է բանակում կոռուպցիոն դրսևորումներին, Ասրյանը նշեց.«Ես կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից չեմ, սակայն լինում են դեպքեր, երբ տարբեր զինծառայողներ, սպաներ, պայմանագրային զինծառայողները փորձում են կոռուպցիոն ռիսկերի գնալ, սակայն մեր պարտքն է դրանք արմատախիլ անելը»։