Սպասվում են բալետային նոր ներկայացումներ
Հունիսի 7-ին, 9-ին, 10-ին և 13-ին սպասվում են բալետային նոր ներկայացումներ։ Այս մասին հայտում են Երևանի քաղաքապետարանից։
«Երևանյան միջազգային բալետային փառատոնի մեկնարկը տրվեց Մոսկվայի Բոլշոյ թատրոնի լեգենդար «Ժիզել» բալետային ներկայացմամբ։
Երևանյան հանդիսատեսը արդեն 3-րդ տարին է, ինչ բացօթյա ձևաչափով մասնակից է դառնում մշակութային այս բացառիկ իրադարձությանը։
Առաջիկա օրերին հունիսի 7-ին, 9-ին, 10-ին և 13-ին դեռ սպասվում են բալետային նոր ներկայացումներ, այնպես որ Թումանյանի անվան զբոսայգում, ժամը 20։00-ին կարող եք ներկա գտնվել աննախադեպ այս միջոցառմանը՝ վայելելով բարձրաճաշակ արվեստի շունչը»։