կիրակի, ապրիլ 27
27 / 4 / 2025
Չգիտեմ՝ Հիսուսի արձանը որտեղ է տեղադրվելու, բայց ոչ Հատիս լեռան հուշարձանի տարածքում. Անդրեասյան

Չգիտեմ՝ Հիսուսի արձանը որտեղ է տեղադրվելու, բայց ոչ Հատիս լեռան հուշարձանի տարածքում. Անդրեասյան

Այսօր 2024 թվականն ամփոփող մամուլի ասուլիսի ժամանակ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձավ հարցին, թե ի վերջո որտե՞ղ է տեղադրվելու Հուսուսի արձանը, կա՞ թույլատրություն Հատիս լեռան վրա տեղադրելու:

՛՛Ես չգիտեմ որտեղ է տեղադրվելու, բայց վստահ եմ, որ հուշարձանի տարածքում չի տեղադրվելու:՛՛,-պատասխանեց նախարարը: 

Նա նաև նշեց. ՛՛Այո, այդտեղ ամրոցի հետքեր էին հայտնաբերվել և հիմնադրամի հետ հուշագրի շրջանակներում նաև պեղումներ են իրականացվել, ամբողջությամբ առանձնացվել է հուշարձանի հատվածը, ճանաչվել է նաև որպես նորահայտ հուշարձան, և այդ իմաստով կարող եմ ձեզ վստահեցնել, ես չգիտեմ որտեղ է տեղադրվելու, բայց վստահ եմ, որ հուշարձանի տարածքում չի տեղադրվելու:

Դրանում կարող եմ վստահեցնել, որովհետև պեղումները արվել էին նաև այն պատճառով, որպեսզի մենք կարողանանք հուշարձանի ամբողջ տարածքը պատկերացնել: Պետք է ասեմ, որ նաև հետաքրքիր գտածոներ ունենք, հին մետաղադրամներ: Կիկլոպյան ամրոցի մասին է խոսքը, ես ինքս եղել եմ պեղումների տարածքում և կարծում եմ, որ դա կարող է դառնալ նաև հետաքրքիր զբոսաշրջային վայր՛՛:

  • Կիսվել: