Ադրբեջանցիների ճնշմամբ Բերքլիի համալսարանում կրկին չեղարկվել է Արցախի մասին ֆիլմի ցուցադրությունը
Բերքլիի համալսարանում հայ ուսանողների կողմից կազմակերպված «Տուն քաղցրա» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը վերջին րոպեին չեղարկվել է։ Նշենք, որ ֆիլմի ռեժիսորը Սարին Հայրապետյանն է և ֆիլմը պատմում է 11 տարեկան տղայի մասին, ով տեղահանվել էր Արցախից Հայաստանի և Ադրբեջանի միջև 44-օրյա պատերազմի ժամանակ։
Պնդվում է, որ համալսարանը չեղարկել է միջոցառումը «Ադրբեջանի կառավարության ճնշման հետևանքով»՝ որոշումը որակելով որպես հայերին լռեցնելու փորձ։
Բերկլիի համալսարանն էլ պարզաբանում է, որ ֆիլմի ցուցադրության չեղարկումը պայմանավորված է ոչ թե քաղաքական ճնշումներով, այլ լոգիստիկ և անձնակազմի պակասով։
Հիշեցնենք, որ սույն թվականի ապրիլի 24-ին Բերկլիի համալսարանում Armenian Studies-ի նախաձեռնությամբ պետք է կայանար համանուն ֆիլմի ցուցադրությունը, բայց այն ևս չեղարկվել էր։