Փաստաբան Ռոման Երիցյանը շարունակում է հրապարակել կարևոր ու մինչ այժմ չհրապարակված փաստաթղթեր
Փաստաբան Ռոման Երիցյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ շարունակում է հրապարակել կարևոր ու մինչ այժմ չհրապարակված փաստաթղթեր։
՛՛Ստորև ներկայացվում է 1997 թվականին ՀՀ կառավարության ընդունած որոշումը, ըստ որի՝ Երևանի Նաիրի Զարյան փողոցում գտնվող նշված շենքը պաշտոնապես հատկացվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանը։
Երկրորդ փաստաթուղթը շենքը սեփականության իրավունքով ԼՂՀ կառավարությանը պատկանելու վերաբերյալ վկայականն է՛՛,-նշել է նա:




