Ֆինլանդիայի պատվիրակությունն այցելել է օկուպացված Շուշի և Լաչին
Ֆինլանդիայի հասարակական-քաղաքական գործիչների պատվիրակությունն այցելել է օկուպացված Շուշի և Լաչին:
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ պատվիրակությունը ծանոթացել է քաղաքի «վերականգնողական աշխատանքներին»։
Ֆինլանդիայի հասարակական-քաղաքական գործիչների պատվիրակությունը նշել է, թե Շուշին «օկուպացվել է հայերի կողմից», գործիչները «դատապարտել են օկուպացիան»։