ՀՀ վարչապետը և Ֆինլանդիայի նախագահը քննարկել են երկկողմ համագործակցության ընդլայնման հետագա քայլերը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի հետ:
Կողմերը գոհունակությամբ նշել են, որ երկու երկրների միջև առկա է քաղաքական երկխոսության դրական դինամիկա, որն արտացոլում է Հայաստան-Ֆինլանդիա հարաբերությունների հետագա ամրապնդմանն ուղղված փոխադարձ հետաքրքրությունը։ Նիկոլ Փաշինյանը և Ալեքսանդր Ստուբն ընդգծել են տնտեսական համագործակցության ամրապնդման ուղղությամբ առկա զգալի ներուժը: Այն իրացնելու առումով կարևորվել է համատեղ հետևողական քայլերի իրականացումը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների, ինչպես նաև տարածաշրջանային գործընթացների շուրջ:


