շաբաթ, հուլիս 5
5 / 7 / 2025
Ադրբեջանը ՀՀ-ի հետ սահմանին նոր զորամաս է բացել

Ադրբեջանը ՀՀ-ի հետ սահմանին նոր զորամաս է բացել

Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանին՝ Արցախի գրավյալ տարածքներում, զորամաս է բացել:

Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ Կովսականի շրջանում նոր սահմանապահ ծառայության կետ է բացվել։ Բացման արարողությանը մասնակցել է Սահմանապահ ծառայության պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Իլհամ Մեհթիևը։

Հայտնի է, որ միայն այս տարի պատերազմի հետևանքով Արցախի՝ Ադրբեջանին անցած տարածքներում ստեղծվել է 19 զորամաս և 104 սահմանապահ մարտական կետ:

 

 

  • Կիսվել: