Եվրոպայի կողմից Ռուսաստանի վրա հարձակման դեպքում հակամարտությունը շատ կարճ կտևի․ Զախարովա
ԵՄ-ի՝ Կալինինգրադում գտնվող ռազմաբազաները «երկրի երեսից ջնջելու» հնարավորության մասին հայտարարություններն անխոհեմ են։ Եվրոպայի կողմից Ռուսաստանի վրա հարձակման դեպքում հակամարտությունը շատ կարճ կտևի: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, տեղեկացնում է ՏԱՍՍճը:
Նա հավելել է, որ Եվրոպացի այն քաղաքական գործիչներին, որոնք երազում են Ռուսաստանին ռազմական պարտություն հասցնելու մասին, անհրաժեշտ է վերադարձնել իրականության դաշտ:
Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցիչները հիշեցնում են Եվրոպային, որ Կալինինգրադի շրջափակման դեպքում միջուկային պատասխան հարվածի հնարավորությունը նախատեսված է համապատասխան նորմատիվ փաստաթղթերով։



