Վահե Հովեյանը և Զավեն Մեժլումյանը դուրս եկան Մ-17 ԵԱ եզրափակիչ
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 17 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնող Վահե Հովեյանը և Զավեն Մեժլումյանը հաղթեցին կիսաեզրափակիչ գոտեմարտերում, հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։
«Զավենն ու Վահեն եզրափակչում են: Հայ ըմբիշները կիսաեզրափակչում 5-3 ու 6-1 հաշվով հաղթեցին համապատասխանաբար Իմրե Յուհաչին ու Բենեդիկտաս Բուբելևիչիուսին ու վաղը կգոտեմարտեն ոսկե մեդալների համար։
48 կգ քաշային Արարատ Ավետիսյանն ու 55 կգ քաշային Գեղամ Եղիազարյանը կգոտեմարտեն բրոնզե մեդալի համար:
110 կգ քաշային Կորյուն Ավետիսյանի համար Եվրոպայի առաջնությունն ավարտված է»,-նշված է հաղորդագրության մեջ:



