«Ռեալը» լրացուցիչ ժամանակում հաղթեց «Սելտային»՝ 5:2
Մադրիդի «Ռեալը» դուրս եկավ Իսպանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ։
Իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմը 1/8 եզրափակիչում ընդունեց Վիգոյի «Սելտային» եւ հաղթեց լրացուցիչ ժամանակում՝ 5:2:
«Ռեալը» մինչեւ 83-րդ րոպեն հաղթում էր 2:0 հաշվով ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն եւ բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորի գոլերի շնորհիվ։
Վերջնամասում հյուրերը կարողացան երկու գոլ խփել եւ պայքարը տեղափոխել լրացուցիչ ժամանակ։ Աչքի ընկան կոտդիվուարցի հարձակվող Ժոնատան Բամբան եւ իսպանացի պաշտպան Մարկոս Ալոնսոն։
Լրացուցիչ ժամանակում «Ռեալից» դուբլի հեղինակ դարձավ բրազիլացի հարձակվող Էնդրիկը։ Մրցակցի դարպասը գրավեց նաեւ ուրուգվայցի կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն։
Իսպանիայի գավաթ, 1/8 եզրափակիչ
«Ռեալ Մադրիդ» - «Սելտա»՝ 5:2 (2:2, 3:0) (տեսանյութ)
Կիլիան Մբապե, 37, Վինիսիուս Ժունիոր, 48, Էնդրիկ, 108, 120, Ֆեդերիկո Վալվերդե, 112 - Ժոնատան Բամբա, 83, Մարկոս Ալոնսո, 90+1