երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
Փարիզի օլիմպիական խաղերի մեդալները ժանգոտվել են. ադրբեջանցի մարզիկները դժգոհում են

Փարիզի օլիմպիական խաղերի մեդալները ժանգոտվել են. ադրբեջանցի մարզիկները դժգոհում են

Ադրբեջանի ազգային օլիմպիական կոմիտեն մտադիր է դիմել Միջազգային օլիմպիական կոմիտեին (ՄՕԿ)՝ կապված Փարիզի ամառային Օլիմպիական խաղերում այդ երկրի հավաքականի մարզիկներին տրված անորակ մեդալների հետ։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի քարտուղար Մուրադ Ֆարզալիևը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Առայժմ այս խնդիրը հայտնաբերվել է մեր երկու մարզիկների մեդալներում, հետաքննության արդյունքներից հետո բողոք կներկայացվի ՄՕԿ-ին»,- մեջբերում է գործակալությունը կոմիտեի պաշտոնական ներկայացուցչի խոսքերը։

Ավելի վաղ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Փարիզի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հասրաթ Ջաֆարովն ասել էր, որ իր մեդալը սկսել է որակը գցել և ժանգոտվել՝ շնորհվելուց ընդամենը երեք օր անց: Նրա խոսքով՝ մեդալն ամեն օր ավելի վատ տեսք ունի. Մարզիկը մտածում է մրցանակը վերադարձնելու մասին, սակայն չգիտի՝ այն կփոխարինվի՞ նորով և ավելի լավով։

Նախկինում 2024 թվականի Օլիմպիական խաղերի հարյուրից ավելի մեդալակիրներ վերադարձրել էին իրենց մեդալները ժանգի և այլ տեսանելի վնասների պատճառով։ Միջազգային օլիմպիական կոմիտեն վստահեցրել է, որ բոլոր թերի մեդալները հնարավորինս արագ կփոխարինվեն նորերով։

Աղբյուրը՝ Armsport.am:

  • Կիսվել: