«Ոսկե գնդակ» 2026-ի մրցանակաբաշխությունը կանցկացվի Լոնդոնի Palladium թատրոնում
Այս գիշեր կհանձնվի համաշխարհային ֆուտբոլի ամենահեղինակավոր անհատական մրցանակներից մեկը՝ «Ոսկե գնդակը»՝ 2026 թվականի արդյունքներով։ France Football ամսագրի հիմնադրած մրցանակի 70-րդ մրցանակաբաշխությունը կանցկացվի Լոնդոնի London Palladium թատրոնում։
Մրցանակի պատմության մեջ առաջին անգամ արարողությունը կանցկացվի Ֆրանսիայի սահմաններից դուրս։ Այս տարի «Ոսկե գնդակը» նշում է հիմնադրման 70-ամյակը։ Լոնդոնում մրցանակաբաշխության անցկացումը դիտարկվում է նաև որպես հարգանքի տուրք անգլիացի ֆուտբոլիստ Սթենլի Մեթյուզի հիշատակին, որը 1956 թվականին դարձել էր մրցանակի առաջին դափնեկիրը։
Տարվա լավագույն ֆուտբոլիստի տղամարդկանց անվանակարգում առաջադրվել է 30 թեկնածու։ Ցանկում ընդգրկվել են այնպիսի աստղեր, ինչպիսիք են Լիոնել Մեսսին, Կիլիան Մբապեն, Էրլինգ Հոլանդը, Հարի Քեյնը, Լամին Յամալը և Ուսման Դեմբելեն։ Արդեն երրորդ տարին անընդմեջ թեկնածուների ցանկում չկա պորտուգալացի ֆուտբոլային աստղ Կրիշտիանու Ռոնալդուի անունը։
«Ոսկե գնդակ»-2026-ի հավակնորդների ամբողջական ցանկը՝
- Ջուդ Բելինգհեմ («Ռեալ Մադրիդ»)
- Պաու Կուբարսի («Բարսելոնա»)
- Մարկ Կուկուրելյա («Չելսի»)
- Ուսման Դեմբելե (ՊՍԺ)
- Լուիս Դիաս («Բավարիա»)
- Բրունու Ֆերնանդեշ («Մանչեսթեր Յունայթեդ»)
- Գաբրիել Մագալյանես («Արսենալ»)
- Էրլինգ Հոլանդ («Մանչեսթեր Սիթի»)
- Աշրաֆ Հակիմի (ՊՍԺ)
- Հարի Քեյն («Բավարիա»)
- Խվիչա Կվարացխելիա (ՊՍԺ)
- Լամին Յամալ («Բարսելոնա»)
- Սադիո Մանե («Ալ-Նասր»)
- Մարկինյոս (ՊՍԺ)
- Լաուտարո Մարտինես («Ինտեր»)
- Կիլիան Մբապե («Ռեալ Մադրիդ»)
- Նունու Մենդեշ (ՊՍԺ)
- Լիոնել Մեսսի («Ինտեր Մայամի»)
- Ժոաու Նևեշ (ՊՍԺ)
- Մայքլ Օլիսե («Բավարիա»)
- Վիլյամ Պաչո (ՊՍԺ)
- Խուլիան Կինյոնես («Ալ-Կադսիա»)
- Դեկլան Ռայս («Արսենալ»)
- Ռոդրի («Մանչեսթեր Սիթի»)
- Ֆաբիան Ռուիս (ՊՍԺ)
- Ուիլյամ Սալիբա («Արսենալ»)
- Ֆերան Տորես («Բարսելոնա»)
- Դայո Ուպամեկանո («Բավարիա»)
- Վինիսիուս Ժունիոր («Ռեալ Մադրիդ»)
- Վիտինյա (ՊՍԺ)
Հիշեցնենք, որ նախորդ տարի «Ոսկե գնդակի» դափնեկիր էր դարձել ՊՍԺ-ի ֆրանսիացի հարձակվող Ուսման Դեմբելեն։



