երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
Նեյմարը պատմել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին բրազիլացու՝ ՊՍԺ տեղափոխվելուց առաջ

Նեյմարը պատմել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին բրազիլացու՝ ՊՍԺ տեղափոխվելուց առաջ

2017 թվականի ամռանը Նեյմարը «Բարսելոնայից» տեղափոխվեց ՊՍԺ։ Այս տրանսֆերը մնում է ռեկորդային․ ֆրանսիական Լիգա 1-ի գրանդը բրազիլացու համար վճարել է 222 միլիոն եվրո, գրում է armsport.am-ը:

Նեյմարը պատմել է՝ թե ինչ է իրեն ասել Լիոնել Մեսսին այն ժամանակ.

«Մեսսին մոտեցավ և ասաց. «Ինչո՞ւ ես հեռանում: Ցանկանու՞մ ես դառնալ լավագույնն աշխարհում: Ես քեզ աշխարհի լավագույն ֆուտբոլիստը կդարձնեմ», — ասել է Նեյմարը փոդքաստում:

Նեյմարը ներկայումս ներկայացնում է Սաուդյան Արաբիայի «Ալ Հիլալը»:

 

  • Կիսվել: