երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
Նեյմարը հեռացավ «Ալ Հիլյալից»

Նեյմարը հեռացավ «Ալ Հիլյալից»

Սաուդյան Արաբիայի «Ալ Հիլյալը» հայտարարել է բրազիլացի հարձակվող Նեյմարի հեռանալու մասին։

Երկկողմանի համաձայնությամբ պայմանագիրը խզվել է։ «Ալ Հիլյալը» հաջողություն է մաղթել Նեյմարին, որը 2023թ․ ամռանն էր ֆրանսիական ՊՍԺ-ից տեղափոխվել Սաուդյան Արաբիա։

Ընթացիկ մրցաշրջանում Նեյմարը «Ալ Հիլյալի» հետ մասնակցել է երկու հանդիպման։ Նրա պայմանագիրը նախատեսված էր մինչեւ հունիս եւս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ։

Սպասվում է, որ 32-ամյա ֆուտբոլիստը կվերադառնա բրազիլական «Սանթոս», որի կազմում հանդես է եկել մինչեւ 2013 թվականը, այնուհետեւ տեղափոխվել է «Բարսելոնա»։

Transfermarkt-ը Նեյմարի տրանսֆերային արժեքը գնահատում է 15 միլիոն եվրո։

  • Կիսվել: