Նապոլին Ա Սերիայի ռեկորդ է գրանցել
Իտալիայի առաջնությունում անցկացվում են վերջին՝ 38-րդ տուրի հանդիպումները։ «Նապոլին» հաղթեց «Կալյարիին» և վերադարձրեց չեմպիոնական տիտղոսը։
Դրանով «Նապոլին» սահմանեց Իտալիայի առաջնության ռեկորդ 20 ակումբների մասնակցությամբ մրցաշարում։
Փաստն այն է, որ նախորդ առաջնությունում «Նապոլին» զբաղեցրեց ընդամենը տասներորդ տեղը։ Եվ մինչ այս ոչ մի թիմի երբեք չի հաջողվել մրցաշրջանն ավարտել տասներորդ տեղում, իսկ հաջորդ տարի նվաճել չեմպիոնական տիտղոսը։
Այս առումով նեապոլիտանացիները կատարեցին Սերիա Ա-ի պատմության մեջ ամենատպավորիչ «քամբեքը»։ Հիշեցնենք, որ «Նապոլին» իր պատմության մեջ չորրորդ անգամ և 21-րդ դարում երկրորդ անգամ դարձավ Իտալիայի չեմպիոն։