Կանադական «Hayasa Metals»-ը մինչև $20 մլն կներդնի Հայաստանում պղնձի նոր հանքավայրերի որոնման համար
«Hayasa Metals»-ը առաջիկա տարիներին մտադիր է մինչև 20 մլն դոլար ներդնել Հայաստանում պղնձի նոր հանքավայրերի որոնման համար։ Այս մասին «Mining Armenia 2026» ֆորումի ժամանակ հայտարարել է կանադական «Hayasa Metals» հանքարդյունաբերական ընկերության գործադիր տնօրեն Ջոել Սաթերլենդը։
Նա նշել է, որ փոքր և ներդրումային առումով անհետաքրքիր հանքավայրերի հայտնաբերման դեպքում դրանք կշահագործեն իրենք, իսկ այ մեծ հանքավայրի շահագործումը կպահանջի 5 միլիարդ դոլարի ներդրում։ Սաթերլենդը նաև հայտնել է, որ «Վարդենիս» նախագծում երկրաբանական հետախուզական աշխատանքներ իրականացնելու համար ընկերությունը գործընկերներ է փնտրում։
Նա նաև ընդգծեց, որ պղնձի համաշխարհային պահանջարկը գնալով մեծանալու է տվյալների մշակման կենտրոնների կառուցման տեմպերի աճին համահունչ։ Նշենք, որ «Mining Armenia Forum 2026»-ի համակազմակերպիչներն են «Հանքարդյունաբերական ֆորում» զարգացման հիմնադրամն ու Հայաստանի հանքագործների և մետալուրգների ասոցիացիան։
Արդեն երրորդ անգամ անցկացվող ֆորումի ռազմավարական հովանավորներն են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն ու «Լիդիան Արմենիա» ընկերությունը, իսկ գլխավոր հովանավորները՝ «Ամերիաբանկն» ու «Թեղուտ» ՓԲԸ-ն։



