Հայաստանն ու Ղրղզստանը Սևանա լճի և Իսիկ Կուլի պահպանությանն ուղղված համագործակցության հուշագիր են ստորագրել
Նիկոլ Փաշինյանը և Սադիր Ժապարովը (սա Ղրղզստանի ղեկավարի առաջին այցն է Հայաստան) բանակցությունների ընթացքում համաձայնության են եկել 2027-2028 թվականներին երկու երկրների միջև մշակութային օրեր կազմակերպելու վերաբերյալ։
ՀՀ վարչապետը հայտարարել է, որ կողմերը քննարկել են քաղաքական երկխոսությունը խորացնելու, տրանսպորտային և լոգիստիկ կապերը զարգացնելու, հարցեր, անդրադարձել են նաև Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում խաղաղության կայունության և անվտանգության ամրապնդման հարցերին։
Փաշինյանը վստահություն է հայտնել, որ տարածաշրջանային խաղաղության ամրապնդումը նոր հնարավորություններ է ստեղծում տնտեսական համագործակցության և տրանսպորտային կապերի զարգացման համար։



