Հենրիխ Մխիթարյանի «Ռոման» նոր մրցակից ունի Ա սերիայում
Իտալիայի «Սպեցիա» ֆուտբոլային ակումբը եկող մրցաշրջանից առաջին անգամ հանդես կգա Ա սերիայի առաջնությունում: Այդ մասին հայտնում է La Gazzetta dello Sport թերթը:
Բ սերիայի փլեյ-օֆֆի պատասխան խաղում համանուն քաղաքը ներկայացնող թիմը սեփական դաշտում 0:1 հաշվով պարտվել է «Ֆրոզինոնեին», որին այժմ մարզում է 2006թ աշխարհի չեմպիոն Ալեսանդրո Նեստան: Սակայն այդ արդյուքն էլ բավարար էր Ա սերիայի ուղեգիր նվաճելու համար, քանի որ առաջին խաղում «Սպեցիան» հյուրընկալվելիս հաղթել էր նույն 1:0 հաշվով, իսկ հավասարության դեպքում առավելությունը տրվում է այն թիմին, որը բարձր տեղ է զբաղեցրել Բ սերիայում: «Սպեցիան» կանոնավոր առաջնությունն ավարտել էր 3-րդ, իսկ «Ֆրոզինոնեն»՝ 8-րդ տեղում:
Այդպիսով, Հենրիխ Մխիթարյանի թիմը՝ Հռոմի «Ռոման», գալիք մրցաշրջանում կունենա նոր մրցակից: Իտալիայի Ա սերիայի 2020-21թթ առաջնությունը նախատեսված է սկսել սեպտեմբերի 19-ին: «Ռոման» ամառային արձակուրդից կվերադառնա օգոստոսի 27-ին: