շաբաթ, հոկտեմբեր 17
17 / 10 / 2026
Պլասիդո Դոմինգոն երևանյան տոնական համերգից հրապարակումներ է արել ֆեյսբուքյան իր էջում

Պլասիդո Դոմինգոն երևանյան տոնական համերգից հրապարակումներ է արել ֆեյսբուքյան իր էջում

Աշխարհի առաջատար օպերային աստղ Պլասիդո Դոմինգոն ֆեյսբուքյան իր էջում երևանյան համեգից մի կարճ տեսանյութ է հրապարակել ու հիշեցրել, որ տոնական երեկոն նվիրված էր մեծանուն օպերային երգիչ Գեղամ Գրիգորյանի ծննդյան 75-ամյակին։

«Պլասիդո Դոմինգոյի, Ասմիկ Գրիգորյանի, Հասմիկ Պապյանի, Բարսեղ Թումանյանի, Հովհաննես Այվազյանի, Եվգենի Նիկիտինի, Բոգդան Վոլկովի և Հայաստանի ազգային օպերայի և բալետի թատրոնի մենակատարների, երգչախմբի և նվագախմբի հետ՝ Վարդան Գրիգորյանի ղեկավարությամբ»,-նշված է տեսանյութին կից։

Մինչ տոնական համերգը օպերային աստղը սոցցանցերի իր էջերում նաև կադրեր էր հրապարակել հայ կատարողների հետ փորձերից։

Հիշեցնենք, որ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում երեկ հանդիպեցին համաշխարհային օպերային աստղեր։ Տեղի ունեցավ բացառիկ օպերային երեկո՝ աշխարհի առաջատար օպերային աստղ Պլասիդո Դոմինգոյի և աշխարհահռչակ սոպրանո Հասմիկ Գրիգորյանի մասնակցությամբ։

Գալա-համերգը միավորեց  ինչպես Գեղամ Գրիգորյանի ընտանիքին, այնպես էլ գործընկերներին, սաներին և միջազգային օպերային բեմի նշանավոր արտիստներին՝ ներկայացնելով նրա ստեղծագործական ժառանգությունն ու հիշատակը։

  • Կիսվել: