երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
Միքայել Միքայելյանը կարիերայի լավագույն արդյունքն է գրանցել

Միքայել Միքայելյանը կարիերայի լավագույն արդյունքն է գրանցել

Դահուկավազքի Հայաստանի հավաքականի առաջատար Միքայել Միքայելյանը Ֆրանսիայի Լե Ռուս քաղաքում մասնակցել է աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլին և կարիերայի լավագույն արդյունքը գրանցել։

Շիրակի մարզը ներկայացնող 25-ամյա մարզիկը մասնակցել է 10 կմ ազատ ոճի մրցմանը և եզրագիծը հատել 30-րդը։ Նա վաստակել է 53,35 միավոր։

Միքայելյանը հունվարի 19-ին կայացած 20 կմ դասական ոճի մրցապայքարում էլ զբաղեցրել է 52-րդ տեղը։

  • Կիսվել: