Կարեն Խաչանովը դուրս եկավ Ավստրալիայի բաց առաջնության երրորդ շրջան
Հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել Ավստրալիայի բաց առաջնության երրորդ շրջան:
«Մեծ սաղավարտի» տարվա առաջին մրցաշարի տղամարդկանց մենախաղի երկրորդ շրջանում Խաչանովը մրցում էր աշխարհի 86-րդ ռակետ Կանադայից Գաբրիել Դիալոյի հետ:
3 ժամ 14 րոպե ձգված մրցախաղում Խաչանովն առավելության հասավ 4 սեթից հետո` 7:6, 4:6, 6:3, 6:3 հաշվով: