երկուշաբթի, ապրիլ 28
28 / 4 / 2025
Հայտնի է Մանչեսթեր Սիթի-Ռեալ հանդիպման մրցավարը

Հայտնի է Մանչեսթեր Սիթի-Ռեալ հանդիպման մրցավարը

Չեմպիոնների լիգայի երեքշաբթի կայանալիք հանդիպումների մրցավարները նշանակվել են։
Փլեյ-օֆֆի չորս հանդիպումներ կկայանան երեքշաբթի՝ փետրվարի 11-ին, գրում է armsport.am-ը:

«Մանչեսթեր Սիթի»-«Ռեալ Մադրիդ» հանդիպումը կսպասարկի մրցավարական թիմը՝ ֆրանսիացի Կլեման Տուրպենի գլխավորությամբ։

Բոսնիացի Իրֆան Պելյտոն նշանակվել է «Բրեստ»-ՊՍԺ հանդիպմանը։

«Յուվենտուս»-ՊՍՎ հանդիպումը կսպասարկի գերմանացի մրցավարների թիմը՝ Դանիել Զիբերտի գլխավորությամբ։

«Սպորտինգ»-«Բորուսիա Դորտմունդ» հանդիպման գլխավոր մրցավարը նորվեգացի Էսպեն Էսկոսն է:

  • Կիսվել: