երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
Գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը՝ Հայաստանի շախմատի տղամարդկանց առաջնության միանձնյա առաջատար

Գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը՝ Հայաստանի շախմատի տղամարդկանց առաջնության միանձնյա առաջատար

Ավարտվել է Հայաստանի շախմատի տղամարդկանց 85-րդ և կանանց 80-րդ առաջնությունների 6-րդ խաղափուլը:

Ինչպես հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից, տղամարդկանց առաջնությունում հաղթել են Ռոբերտ Հովհաննիսյանը, Սարգիս Սարգսյանը և Բենիկ Ագասարովը։

Արթուր Դավթյան - Հովիկ Հայրապետյան և Մամիկոն Ղարիբյան - Մանուէլ Պետրոսյան խաղերն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով:

6 խաղափուլից հետո տղամարդկանց առաջնությունում միանձնյա առաջատարն է գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը, ով ունի 4.5 միավոր: Միջազգային վարպետ Արթուր Դավթյանը առաջատարից հետ է մնում կես միավորով:

Կանանց առաջնությունում հաղթել են Սուսաննա Գաբոյանը և Նվարդ Հայրապետյանը:

Մելինե Հարությունյան - Աննա Խաչատրյան, Մարիամ Ավետիսյան - Միլենա Գասպարյան և Սյուզաննա Առաքելյան - Մարիամ Խաչատրյան խաղերն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով:

Կանանց պայքարում 6 խաղափուլից առաջատարներն են կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Աննա Խաչատրյանը և կանանց միջազգային վարպետ Սուսաննա Գաբոյանը, ովքեր ունեն 5 միավոր։

 

  • Կիսվել: