հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Գասպար Տերտերյանը չկարողացավ դուրս գալ եզրափակիչ

Գասպար Տերտերյանը չկարողացավ դուրս գալ եզրափակիչ

Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում անցկացվող հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 72 կգ քաշային Գասպար Տերտերյանը չկարողացավ դուրս գալ եզրափակիչ։

Հայաստանի ներկայացուցիչը կիսաեզրափակիչում 1։6 հաշվով պարտվեց Ֆրանսիայի ներկայացուցիչ Իբրահիմ Մահմուդ Գանեմին։

Գասպար Տերտերյանը կգոտեմարտի բրոնզե մեդալի համար։

Քառորդ եզրափակիչում Գասպար Տերտերյանը գերլարված գոտեմարտում 1։1 հաշվով հաղթել էր Ադրբեջանի ներկայացուցիչ Ռուսլան Նուռուլաևին։

  • Կիսվել: