երեքշաբթի, հոկտեմբեր 27
27 / 10 / 2026
Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 8 նոր դեպք

Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 8 նոր դեպք

Վրաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ութ նոր դեպք: Այս մասին նշված է կառավարության կողմից ստեղծած stopcov.ge կայքումԼ

Ըստ աղբյուրի, ընդհանուր առմամբ, Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 746 դեպք՝ ներառյալ 576-ի ապաքինվածները։

Նշվում է նաև, արտասահմանից բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել երեք քաղաքացի:

Կորոնավիրուսի հետևանքով Վրաստանում մահացել է 12 մարդ:

Կարանտինի ռեժիմում գտնվում է 2966 քաղաքացի, իսկ հիվանդանոցներում վերահսկողության տակ՝ 250 մարդ:

  • Կիսվել: