ուրբաթ, նոյեմբեր 13
13 / 11 / 2026
Վերին Խոտանան գյուղի մոտակայքում փրկարարները քարշակել են 3 բեռնատար ավտոմեքենա

Վերին Խոտանան գյուղի մոտակայքում փրկարարները քարշակել են 3 բեռնատար ավտոմեքենա

Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 00։44-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վերին Խոտանան գյուղի եկեղեցու մոտակայքում բեռնատարը ձյան և մերկասառույցի պատճառով արգելափակվել է և խոչընդոտում է երթևեկությանը. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
 
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի Աղվանիի հենակետից մեկ մարտական հաշվարկ։
 
Փրկարարները քարշակման միջոցով (մոտ 7 կմ) օգնություն են ցուցաբերել 3 բեռնատար ավտոմեքենաների, որոնք շարունակել են ընթացքը:

 

  • Կիսվել: