Վաղը սպասվում է ցիկլոնի ներթափանցում Սև ծովի շրջաններից. օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով
Վաղը՝ հունիսի 24-ին, սպասում ենք ցիկլոնի ներթափանցում Սև ծովի շրջաններից։ Այս մասին Facebook–ի իր էջում հայտնել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
«Շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են անձրևներ, առանձին հատվածներում կտեղա կարկուտ։
Վաղը ցերեկային ժամերին հանրապետության ողջ տարածքում օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով»,-հայտնում է Գագիկ Սուրենյանը։


