ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Վաղարշապատի բաժնի ոստիկանները մեթամֆետամին ու մարիխուանա են հայտնաբերել

Վաղարշապատի բաժնի ոստիկանները մեթամֆետամին ու մարիխուանա են հայտնաբերել

Դեկտեմբերի 8-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ տվյալներն օպերատիվորեն իրացրին։

Ոստիկանությունից հայտնում են, որ նրանք ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով Թաիրով գյուղի Մայրաքաղաքային փողոցում հայտնաբերել, ձերբակալել և ոստիկանության Վաղարշապատի բաժին են տեղափոխել 41-ամյա մի երևանցու։ Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են ընդհանուր 1 գրամից ավելի մեթամֆետամինով փաթեթ և մարիխուանայի կիսամոխրացած զանգվածով կաթուցիչ։

Տղամարդը հայտնել է, որ թմրամիջոցը ձեռք է բերել Տելեգրամ ալիքի միջոցով։

Դեկտեմբերի 10-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ էջմիածինցի մի տղամարդ տանն ապօրինի թմրանյութ է պահում։ Օպերատիվ տվյալները քրեական հետախույզների հետ իրացնելով՝ Վաղարշապատի բաժնի ոստիկանները ստուգման նպատակով այցելել են նշված հասցե։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում տան զննության ժամանակ 41-ամյա տանտերը ներկայացրել է ընդհանուր 45 գրամից ավելի մարիխուանայով 5 փաթեթ։

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վաղարշապատի քննչական բաժին։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

  • Կիսվել: