Ծաղկաձորում բախվել են Suzuki-ն ու Volkswagen Touareg-ը. վերջինը կողաշրջվել է, կան վիրավորներ
Այսօր՝ փետրվարի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում, տեղեկացնում է shamshyan.com-ը:
Ժամը 17:00-ի սահմաններում Հրազդան-Ծաղկաձոր ավտոճանապարհի Մհեր Մկրտչյան փողոցում բախվել են Suzuki մակնիշի 36 MQ 335 համարանիշի և Volkswagen Touareg մակնիշի 51 MR 051 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Volkswagen-ը կողաշրջվել է, 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ:
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է նույն վաշտի ավագ հետաքննիչ Արթուր Մինասյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Հրազդանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արտակ Ղազարյանի գլխավորությամբ:
Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Սևան Քոչարյանը: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: