Ճամբարակում փլատակներից հերթական մարմինը դուրս բերեցին. զոհերի թիվը հասավ 5-ի (ուղիղ)
Ճամբարակում շենքի փլատակներից տակից քիչ առաջ ևս մեկ դի դուրս բերվեց. զոհերի թիվը հասավ 5-ի։ Այս մասին հայտնում է NEWS.am–ի թղթակիցը դեպքի վայրից։ Ըստ ՆԳՆ-ի՝ 5-րդ զոհը 1971 թ. ծնված Արթուր Սարգսյանն է:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հունիսի 11-ին՝ ժամը 08։34-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ճամբարակ քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի շենքերից մեկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։
Ըստ նախնական տվյալների տեղի է ունեցել գազի պայթյուն՝ փլուզումով շենքի երրորդ հարկի բնակարաններից մեկում․ փլուզվել են 4-րդ, 3-րդ և 2-րդ հարկի բնակարանները։ Մասամբ փլուզվել են կից մուտքի բնակարաններ․ կա 3 զոհ։ Ըստ տեղեկությունների՝ առնվազն եւս 2 հոգի փլատակներում է։ Նրանց փնտրում են։
Ճամբարակի ԲԿ-ից ստացվել է տեղեկատվություն, որ 11 տուժած տեղափոխվել է բժշկական կենտրոն։
Ուղիղ եթերը՝ այստեղ:
Թարմացում. Ճամբարակում որոնողափրկարարական աշխատանքները դադարեցվել են, սահմանվել է հերթապահություն, հայտնում է ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը: