Սկսվում է անհամեմատ բարդ ժամանակահատված. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է, որ վերջին տարիների լավատեսական պատկերը բախվում է բարդ իրականությանը։ ԿԲ-ի գնահատականներով սպասվում են աճի դանդաղում, կառուցվածքային խնդիրներ, արտաքին առևտրի նվազում, ներդրումային անորոշություններ, գնաճային ճնշումներ ու ընթացիկ հաշվի անհավասարակշռություններ։ Կտրուկ է նաև աճի կանխատեսումների վատթարացումը՝ 2025-ին՝ 7,1%, 2026-ին՝ 4,5–4,1%, 2027-ին՝ 4,7–3,7%։
Արտաքին առևտրում 2026-ին թե՛ արտահանումը, թե՛ ներմուծումը մնալու են անկման տիրույթում։ Արտահանման նվազումը սկսվել է 2025-ին և շարունակվելու է, իսկ ներմուծման կրճատումը վկայում է ներքին պահանջարկի և ներդրումային ակտիվության թուլացման մասին։
Գնաճը 2026-ին կանխատեսվում է 4,1–3,9%՝ հատկապես ոչ արտահանելի, «կոշտ» գներով հատվածում։ Դրամական փոխանցումների ազդեցությունը թուլացել է, փոխանցումներ/ՀՆԱ հարաբերակցությունը նվազել է, իսկ աճող պետական պարտքը հավելյալ ռիսկեր է ձևավորում։



