Շուրջ 1300 ծառ և ավելի քան 200 մշտադալար թուփ. քաղաքային ծառատունկի հասցեն Նոր Նորքի 6 հա տարածքն էր
Նոր Նորք վարչական շրջանի Սուրբ Սարգիս եկեղեցու և Դավիթ Բեկի փողոցի միջնամասի կասկադային հատվածին հարող 6 հա տարածքը կանաչապատ ու խնամված կդառնա:
Քաղաքային ծառատունկի շրջանակում շուրջ 1300 ծառ և ավելի քան 200 մշտադալար թուփ է տնկվել, որոնց շարքում՝ սոսիներ, կաղնիներ, ձիակասկեր, կատալպաներ, կեյլեթերիաներ, ինչպես նաև պտղատու ծառատեսակներ՝ ծիրանենի, խնձորենի, տանձենի, սալորենի և նշենի: Տարածքն ամբողջությամբ ապահովված է ոռոգման համակարգով, ինչը կարևոր նախապայման է ծառերի կպչողականության համար: Դուստրերի հետ միասին ծառատունկին մասնակցել է նաև Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
Մանրամասները՝ տեսանյութում.