Ռուս դիվանագետները ծաղիկներ են խոնարհել Հաղթանակի զբուսայգու Անմար կրակի մոտ՝ ի հիշատակ Հայրենական մեծ պшտերազմի սկսվելու 85-ամյակի
Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը և ռուսական դեսպանության ներկայացուցիչները ծաղիկներ են խոնարհել Երևանի Հաղթանակի զբոսայգու Անմար կրակի մոտ՝ ի հիշատակ Հայրենական մեծ պատերազմի սկսվելու 85-ամյակի, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ի թղթակիցը։
Սգո արարողությանը մասնակցել են 102-րդ ռուսական ռազմակայանի, ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչության, բարեկամ երկրների դիվանագիտական առաքելությունների, հայկական պետական կառույցների, հասարակական և երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Ռուսաստանում ամեն տարի հունիսի 22-ին նշվում է Հիշատակի և սգո օրը։ Այն նվիրված է Հայրենական մեծ պատերազմի սկսվելուն, որը խլեց մոտ 27 միլիոն խորհրդային մարդկանց կյանք։



