Ռաիսա Մկրտչյանի հոգեհանգիստը՝ ուղիղ
Տեղի է ունենում ՀՀ ժողովրդական արտիստ, Մովսես Խորենացու մեդալակիր, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանակիր Ռաիսա Մկրտչյանի հոգեհանգստի արարողությունը Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում։
Հուղարկավորությունը կկայանա հունիսի 30-ին, ժամը 12:00-ին։



