երկուշաբթի, նոյեմբեր 23
23 / 11 / 2026
Քննչական կոմիտեի նախագահը Իրանում հանդիպումներ է ունեցել իրավապահ մարմինների բարձրաստիճան ղեկավարների հետ

Քննչական կոմիտեի նախագահը Իրանում հանդիպումներ է ունեցել իրավապահ մարմինների բարձրաստիճան ղեկավարների հետ

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը Թեհրան կատարած պաշտոնական այցի շրջանակում հանդիպումներ է ունեցել ԻԻՀ գերագույն դատարանի նախագահ Այաթոլլահ Մոհամմադ Մոնթազերիի և Վերահսկողության գլխավոր կազմակերպության նախագահ Ասղար Ջահանգիրի հետ:

Հանդիպումների ընթացքում քննարկվել են իրավական և դատական համագործակցության ընդլայնման, ինչպես նաև քրեական վարույթներով փոխադարձ իրավական օգնության հարցեր: Ձեռք են բերվել պայմանավորվածություններ:

Արթուր Պողոսյանն այցի ընթացքում եղել է նաև Սպահանում, որտեղ հանդիպել է Սպահանի նահանգապետ Մեհդի Ջամալինեժադնի հետ:

  • Կիսվել: