երկուշաբթի, նոյեմբեր 23
23 / 11 / 2026
87 տարեկանում կյանքից հեռացել է պահեստազորի գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Մարտիրոսովը

87 տարեկանում կյանքից հեռացել է պահեստազորի գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Մարտիրոսովը

87 տարեկանում մահացել է պահեստազորի գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Մարտիրոսովը։

Լեոնիդ Մարտիրոսովը ծնվել է 1939 թվականին Բաքվում։ 1961–ին ավարտել է Թբիլիսիի բարձրագույն հրետանային ռազմական ուսումնարանը, 1975–ին՝ Լենինգրադի ռազմահրետանային ակադեմիան։

1961–1991 թվականներին ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ Անդրկովկասյան, Միջինասիական ռազմական օկրուգներում, ԳԴՀ-ում տեղակայված ԽՍՀՄ զորախմբում՝ եղել բրիգադի հրամանատարի տեղակալ, բրիգադի հրամանատար, Անդրկովկասյան ռազմական օկրուգի 4-րդ բանակի շտաբի պետ։

Լեոնիդ Մարտիրոսովը 1988-1992 թվականներին եղել է ՀՀ պաշտպանության կոմիտեի օպերատիվ բաժնի ավագ սպա, 1992-1993 թվականներին՝ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետի տեղակալ, 1993-1997 թվականներին՝ վարչության պետ, 1991- 2000 թվականներին՝ գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ-գլխավոր շտաբի պետի տեղակալ, 2000-2014 թվականներին՝ ՀՀ գլխավոր ռազմական տեսուչի առաջին տեղակալ։

Մարտիրոսովը մասնակցել է ՀՀ սահմանամերձ եւ Արցախի տարբեր շրջանների, Շուշիի ազատագրական մարտերին, մեծ ներդրում ունի ՀՀ բանակաշինության, ԶՈՒ ռազմական օպերատիվ արվեստի զարգացման գործում:

  • Կիսվել: