շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Քաղավիացիայի կոմիտեի նախագահին շնորհվել է ՏԿԵ նախարարի շնորհակալագիր

Քաղավիացիայի կոմիտեի նախագահին շնորհվել է ՏԿԵ նախարարի շնորհակալագիր

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր այցելել է ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտե: Այս մասին նա գրել է Ֆեյսբուքի իր էջում:

«Շնորհավորել եմ կոմիտեի նախագահ Միհրան Խաչատրյանին՝ ծննդյան 70-ամյակի կապակցությամբ և ավիացիայի ոլորտում երկարամյա, բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար շնորհել ՀՀ ՏԿԵ նախարարի շնորհակալագիր»,- գրել է Սանոսյանը։

Այնուհետև ՏԿԵ նախարարը խորհրդակցություն է անցկացրել Կոմիտեում։
 
«Քննարկվել են ավիացիայի զարգացման վերաբերյալ ընթացիկ աշխատանքային մի շարք հարցեր։
 
Կոմիտեի նախագահը նախարարին է ներկայացրել այդ ուղղությամբ կատարվող աշխատանքները»,- գրել է նախարարը։

  • Կիսվել: