Ոստիկաններն Իջևանում հայտնաբերել են տնային պայմաններում ստեղծված լաբորատորիա՝ կանեփի բույսերի աճեցման համար
Քրեական ոստիկանության Տավուշի մարզային վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Իջևան քաղաքի բնակիչ 43-ամյա տղամարդը առանձնատանն ունի հատուկ պայմաններում պատրաստված լաբորատորիա, որտեղ աճեցնում է կանեփ, ինչպես նաև պահում է մարիխուանա տեսակի թմրանյութ, հայտնում են ՆԳՆ-ից:
Տավուշի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ իջևանցի տղամարդու տանը հայտնաբերվել է արհեստական լուսային և հովացման համակարգերով պատրաստված լաբորատորիա, որտեղ պլաստմասե տարաների մեջ աճեցրել էր կանեփի բույսեր:
Հայտնաբերվել է նաև մարիխուանա տեսակի թմրանյութ։
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են