հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Պիտի խրախուսես մարդուն, որ կառուցի գյուղում, ոչ թե Երևանում. Քոչարյան

Պիտի խրախուսես մարդուն, որ կառուցի գյուղում, ոչ թե Երևանում. Քոչարյան

Այսօր «Հայաստան» դաշինքը նախընտրական քարոզարշավ է իրականացրել Իջևանում, որտեղ ՀՀ երկրորդ նախագահ, դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է բնակիչների հետ, լսել իրենց մտահոգությունները:

Բնակիչներին ամենից շատ հետաքրքրում և մտահոգում էին հողերի գնի բարձրացման և  գյուղատնտեսական աշխատանքների շրջանում պարարտանյութերի ու վառելիքի թանկացման հարցերը:

Քոչարյանը նշեց, որ պետք է գյուղացիներին պարարտանյութ, վառելիք բաժանեն, և իրենք կվերանայեն այդ մոտեցումը:

«Պետք է ոչ թե հողի գինն ավելացնել, այլ պիտի խրախուսես մարդուն, որ կառուցի գյուղում, ոչ թե Երևանում. պետությունն ինչ-որ չափով պետք է մասնակցի»,-մտահոգություններին ի պատասխան՝ նշել է Քոչարյանը:

  • Կիսվել: