շաբաթ, հունիս 28
28 / 6 / 2025
Նոր սերունդ՝ նոր հնչողություն. կստեղծվի «Երևան երիտասարդական նվագախումբ» ՀՈԱԿ

Նոր սերունդ՝ նոր հնչողություն. կստեղծվի «Երևան երիտասարդական նվագախումբ» ՀՈԱԿ

«Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի հենքի վրա կստեղծվի «Երևան երիտասարդական նվագախումբ» ՀՈԱԿ: Նախագծի նպատակը համայնքային մնայուն կառույցի հիմնումն է, որը կդառնա Երևանի մշակութային դեսպանը համաշխարհային բեմում: Նախագծի մանրամասներն ու զարգացման ծրագրերը Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին է ներկայացրել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը: 

Նախաձեռնությունը կդառնա կամուրջ կրթական համակարգի և պրոֆեսիոնալ երաժշտական աշխարհի միջև՝ ապահովելով հավասար հնարավորություններ բոլոր երիտասարդների համար։ Այն ոչ միայն կբացահայտի տաղանդավոր երաժիշտներին, այլև կլինի ոգեշնչող նախագիծ` դասական երաժշտությունը նախընտրող ծնողների ու նրանց երեխաների համար: 

Նվագախումբը պարբերաբար հանդես կգա ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում՝ ներկայացնելով հայ երաժշտական մշակույթը և Երևանի մշակութային դիմագիծը։ 

  • Կիսվել: