կիրակի, նոյեմբեր 22
22 / 11 / 2026
Երևանում մեկնարկել են ծնողավարման հմտությունների զարգացման դասընթացները

Երևանում մեկնարկել են ծնողավարման հմտությունների զարգացման դասընթացները

Երեխաների համաշխարհային օրվա շրջանակում, Երևանում մեկնարկել են ծնողավարման հմտությունների զարգացման դասընթացները, հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի երեխաների և սոցիալական պաշտպանության վարչության նախաձեռնությամբ առաջին անգամ ծնող դարձած անձինք հնարավորություն ունեն մասնակցելու թեմատիկ դասընթացների և խմբային հանդիպումների՝ ձեռք բերելու նոր գիտելիքներ, զարգացնելու ծնողավարման հմտությունները և մասնագետների աջակցությամբ գտնելու երեխայի խնամքի ու դաստիարակության արդյունավետ լուծումներ։

Եթե ձեր երեխան 6 ամսականից մինչև 3 տարեկան է, օգտվե՛ք հնարավորությունից՝ ձեռք բերելու նոր գիտելիքներ, զարգացնելու ծնողավարման հմտությունները և մասնագետների աջակցությամբ գտնելու երեխայի խնամքի ու դաստիարակության արդյունավետ լուծումներ։

Դասընթացների օրերը՝ նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 10-ը։
Հասցե՝ ք. Երևան, Բաղրամյան 18։
Գրանցման համար զանգահարե՛ք՝ 011 51 42 28 կամ դիմե՛ք ձեր վարչական շրջանի աշխատակազմի երեխաների և սոցիալական պաշտպանության բաժին:

 

  • Կիսվել: