կիրակի, սեպտեմբեր 13
13 / 9 / 2026
Մոլդովական փողոցում հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը

Մոլդովական փողոցում հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը

Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 15։21-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մոլդովական փողոցում՝ ուսումնական հաստատություններից մեկի ետնամասում, այրվում է խոտածածկույթ․ առկա է տարածման վտանգ։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։

Հրշեջ-փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում հրդեհը մարվել է ժամը 16։53-ին։ Հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը։

  • Կիսվել: