«Մետրոպոլ» հյուրանոցում ՌԴ քաղաքացի է հանկածամահ եղել
Երևանի «Մետրոպոլ» հյուրանոցում հոկտեմբերի 12-ին, ՌԴ քաղաքացի է հանկածամահ եղել: Այս մասին տեղեկացնում են ՀՀ Ոստիկանության լրատվական վարչությունից:
Ըստ այդմ` հոկտեմբերի 12-ին ժամը 7:05 «Շտապօգնության» կայանից հաղորդում է ստացվել, որ «Մետրոպոլ» հյուրանոցում ՌԴ քաղաքացի է մահացել: Մեկնած խումբը պարզել է, որ 6:40-ին հյուրանոցում, իր հարազատների ներկայությամբ ՌԴ քաղաքացին հանկարծամահ է եղել: Արտաքին զննությամբ բռնության հետքե չեն հայտնաբերվել, նշանակված է դատաբժշկական փորձաքննություն, նյութեր են նախապատրաստվում:
Այս նյութը հասանելի է նաևРусский