շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Մայրաքաղաքում գտնվող հուշարձան-շենքերը վերականգնելու նպատակով խստացվել են մոտեցումները. Ավինյան

Մայրաքաղաքում գտնվող հուշարձան-շենքերը վերականգնելու նպատակով խստացվել են մոտեցումները. Ավինյան

Կենտրոնում փուլ առ փուլ ստեղծում ենք պայմաններ երևանցիների առօրյան բարելավելու և երևանյան ինքնատիպ ճարտարապետությունը պահպանելու համար: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

՛՛Մայրաքաղաքում գտնվող հուշարձան-շենքերը վերականգնելու նպատակով խստացվել են մոտեցումները:

Երևանի ավագանու կողմից սահմանված չափորոշիչներին չհամապատասխանող արտաքին գովազդի վահանակները հեռացվում են. անցած կես տարում շուրջ 1350 արտաքին գովազդ է համապատասխանեցվել նոր չափորոշիչներին, մեկ տարում էլ՝ ապամոնտաժվել ինքնակամ տեղադրված շուրջ 14500-ը՛՛,-նշել է նա:

  • Կիսվել: