երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
Մառախուղ, փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. ԱԻՆ-ը զգուշացնում է

Մառախուղ, փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. ԱԻՆ-ը զգուշացնում է

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր՝ նոյեմբերի 30-ին, ժամը 17:08-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Վարդենյաց լեռնանցքը (Գեղարքունիքի մարզի կողմից) կցորդիչով բեռնատարների համար փակ է, մյուս ավտոմեքենաների համար՝ դժվարանցանելի:

Վարդենյաց լեռնանցքում, Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանում տեղում է ձյուն:

Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանում մառախուղ է:

   Լարսի մասին

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Շինարարական աշխատանքներ են ընթանում

Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է: Սահմանվել է հետևյալ այլընտրանքային ավտոճանապարհը.

Դիլիջան-Նոյեմբերյան-Բագրատաշեն

  • Կիսվել: