հինգշաբթի, հունիս 26
26 / 6 / 2025
Մահացել է «Գոբլին» սերիալի 24-ամյա դերասանուհին

Մահացել է «Գոբլին» սերիալի 24-ամյա դերասանուհին

24 տարեկան հասակում մահացել է կորեացի դերասանուհի Գո Սու-Չժոնգը, տեղեկացնում է Soompi-ն:

Մահվան պատճառը հիվանդությունն է, սակայն չի հստակեցվում, թե ինչ հիվանդության մասին է խոսքը:

Դերասանուհու մահը հաստատվել է Story J Company դերասանական գործակալության կողմից․ «Մենք հավերժ կհիշենք դերասանուհի Գո Սու-Չժոնգին, ում պայծառ ժպիտը փայլել է ամբողջ աշխարհում: Հանգչիր խաղաղությամբ»,-նշված է գործակալության հաղորդագրության մեջ:

Հուղարկավորության արարողությունը տեղի է ունեցել փետրվարի 9-ին, սակայն աստղի մահվան մասին տեղեկատվությունը հրապարակվել է միայն հիմա:

 
 
 

  • Կիսվել: