երեքշաբթի, հոկտեմբեր 27
27 / 10 / 2026
Մ-6 միջպետական ճանապարհի բոլոր փլուզված հատվածներում կատարվել է լիցք՝ ապահովելով ճանապարհի անցանելիությունը

Մ-6 միջպետական ճանապարհի բոլոր փլուզված հատվածներում կատարվել է լիցք՝ ապահովելով ճանապարհի անցանելիությունը

Մ-6 միջպետական ճանապարհի բոլոր փլուզված հատվածներում կատարվել է լիցք՝ ապահովելով ճանապարհի անցանելիությունը։ Երեկ երեկոյան ավարտվել է նաև «Թուֆենկյան» համալիրի մոտ փլուզված ճանապարհահատվածի ժամանակավոր վերականգնումը։

«Ընդգծենք‚ որ վերականգնված հատվածներում ճանապարհը երթևեկելի է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար։ Վարորդներին հորդորում ենք լինել զգոն‚ երթևեկել ցածր արագությամբ‚ քանի որ որոշ տեղամասերում երթևեկությունը միակողմանի է»,-հայտնում են Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնից։

  • Կիսվել: