ուրբաթ, հունիս 13
13 / 6 / 2025
ԿԽՄԿ-ն Արցախից տեղահանված և Սյունիքում բնակվող 50 ընտանիքի փեթակներ ու մեղվաընտանիքներ է տրամադրել

ԿԽՄԿ-ն Արցախից տեղահանված և Սյունիքում բնակվող 50 ընտանիքի փեթակներ ու մեղվաընտանիքներ է տրամադրել

2023-ին Ղարաբաղից Հայաստան տեղափոխված ու Սյունիքի մարզում բնակվող 50 ընտանիքների օրերս տրամադրեցինք 4-ական փեթակներ, մեղվաընտանիքներ, անհրաժեշտ գործիքներ ու պաշտպանիչ հագուստ։ Այս մասին հայտնում են ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակից:

«Ծրագիրն իրականացնում ենք «Հիմնատավուշ» զարգացման հիմնադրամի հետ համագործակցությամբ։

Շահառուների համար համատեղ կազմակերպել ենք նաև մեղվաբուծության դասընթաց:
Հիշեցնենք, որ ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 7,190,000 դրամ»,-ասված է հաղորդագրության մեջ:

 

  • Կիսվել: